Բացել լրահոսը Փակել լրահոսը
117226480_2644753655740505_7095867734705853208_o
A A
Պաշտոնական

25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ՝ Գերմանիայի դեսպանից

Գերմանիայում ՀՀ դեսպանության ֆբ-յան էջից տեղեկանում ենք․

Դեսպան դոկտ. Բանցհաֆն այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին փոխանցեց 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ: Սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր դարձավ Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր կովիդ-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին: