Բացել լրահոսը Փակել լրահոսը
komunist
A A
Պաշտոնական

Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը հայտարարություն է արել

Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում եղբայրական Լիբանանի ժողովրդին, Լիբանանահայությանը և Լիբանանի Կոմունիստական կուսակցությանը, Բեյրութի սրտում տեղի ունեցած հուժկու  պայթյունի կապակցությամբ, ինչը  բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ:

ՈՒժ և տոկունություն ենք մաղթում Լիբանանի ժողովրդին, այս ողբերգության հետևանքների հաղթահարման գործում, վստահեցնելով, որ նրանք մենակ չեն իրենց վշտի հետ: Ինչպես նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը, հնարավոր բոլոր միջոցներով աջակցել Լիբանանին:

 

  Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն