Բացել լրահոսը Փակել լրահոսը
29-2
A A
Հասարակություն

Վանաձորում 44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ, դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի

Լոռու մարզում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել․ ժամը 14։15-ի սահմաններում մի քաղաքացի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ, աշխատակիցներին դուրս հրավիրել, դիզվառելիքով լի շիշը վառել և նետել է՝ ներսում առաջացնելով հրդեհ, ապա դիմել փախուստի, փոխանցում է shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մինչ հրշեջների ժամանումը տեղի ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա՝ մարել։

Կասկածյալի ինքնությունը պարզվել է, իրավապահները մի քանի հասցեներ են մեկնել, որից հետո Գուգարքի ոստիկանները հայտնաբերել են նրան և բերման ենթարկել։ Նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Լևոն Մ-ն է։

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։