Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամրամ
A A
Պաշտոնական

Անդրադառնալով ՀՔԾ հաղորդագրության մեջ Սերժ Սարգսյանի անվան անհարկի շահարկմանը՝ հարկ ենք համարում շեշտել. փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի անվան անհարկի շահարկմանը, հարկ ենք համարում շեշտել, որ հասկանում ենք Ծառայության ձգտումները news-երն ավելի top ներկայացնելու առումով, սակայն կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում:

ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»:

Նշենք, որ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե ինչու է ձերբակալվել Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: