Բացել լրահոսը Փակել լրահոսը
HAAF_LOGO
A A
Պաշտոնական

«Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին». դրամահավաք

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք արշավ:  Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավել մեր ազգային անկոտրում ոգու և գոյատևման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի։ Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատև ճգնաժամն ու համաճարակի հետևանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե' Հայրենիքին, թե' սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։

Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախորդ տարվա տնտեսական ճգնաժամի ժամանակ ամուր կանգնեց Լիբանանում գործող հայկական կրթամշակութային օջախների կողքին՝ ցուցաբերելով շարունակական աջակցություն: 

Բեյրութի աղետաբեր պայթունի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ մենք մեր հայրենակիցների համազգային համախմբման կարիքն ունենք:

Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարևոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակով՝ https://www.himnadram.org/hy, ինչպես նաև փոխանցումներ կատարել ներքոնշյալ հաշվեհամարներին: 

Հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

ՀՀ դրամով
փոխանցումներ

ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010
հ/հ 103003240159 (AMD)
«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Եվրոյով
փոխանցումներ

Correspondent bank:
Commerzbank, Frankfurt
SWIFT code: COBADEFF
Beneficiary’s Bank: Acc. No: 400886424101 EUR

Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003249150
All-Armenian Fund

ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Correspondent Bank:
JPM Chase Bank N.A., New York
SWIFT code: CHASUS33
Beneficiary’s Bank: Acc. No: 001-1-010782
Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003241157
All-Armenian Fund

Ռուսական ռուբլիով

փոխանցումներ

Банк корреспондент:

Межгосударственный Банк, Москва БИК 044525362

К/с 30101810800000000362 в ОПЕРЫ Московского ГТУ Банка России

Банк получателя

К/с 30111810400000000002
Центальный Банк Республики Армения

ИНН 9909106378

КПП 774487001

Общеармянский фонд

Получалель

Счет: 103003248152

Обшеармянский фонд