Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Համաճարակի կանխարգելման մարտավարությունը փոխվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

 «Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ կորոնավիրուսային իրավիճակը թուլանում է, բայց ըստ էության օրական հայտնաբերման թվերը դեռևս բարձր են»,  տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության հերթական նիստում։ Ըստ նրա` համաճարակի կանխարգելման մարտավարությունը փոխվել է․ «Եթե նախկինում դրական էր օրվա թեստերի 25-30 տոկոսը, ապա հիմա կազմում է 15 տոկոս։ Հայտնաբերելիության աճ ունենք, փոխել ենք մարտավարությունը։ Եթե նախկինում սպասում էինք, որ մարդիկ դիմեն, ապա հիմա թեստավորում իրականացնում ենք սեփական նախաձեռնությամբ»։ Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը ևս մեկ անգամ հաստատում է՝  հայտնաբերելիության առումով ունենք կայուն անկում․ «Հուսանք` կհասնենք օրվա դրական արդյունքով թեստերի նվազ 10 տոկոսի։ Ռազմավարությունը փոխվել է, հիմա վերցնում ենք ռիսկային փակ հաստատությունները՝ սուպերմարկետներ, բանկեր, թաղապետարաններ, եթե մեկ հոգու հայտնաբերում ենք, բոլոր աշխատակիցներին թեստավորում ենք»։ Նախարարը փաստում է, եթե առաջ պարտադիր պայման էր 37 աստիճան ջերմություն ունենալը որպես ցուցում, ապա հիմա առանց դրա էլ թեստավորում է իրականացվում, որպեսզի բաց չթողնվեն ասիմպտոմ դեպքերը․ «Այսպես հոգեկան առողջության կենտրոններից մեկում աշխատակցի մոտ հայտնաբերելուց հետո թեստավորեցինք բոլորին, շուրջ 300 հոգուց 25-ի մոտ հայտանաբերեցինք վիրուս։ Նրանցից շատերը գանգատներ չունեին։  Պահում ենք օրական կատարվելիք 1500-2000 թեստերի քանակը»։ Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 68, ծանր վիճակում 300 պացիենտ։