Բացել լրահոսը Փակել լրահոսը
117244887_1519063344933399_4658025126874998698_o
A A
Պաշտոնական

Հանրապետության մի շարք ճանապարհներին ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

«Արարատ ճանշին» ՍՊԸ-ի կողմից կատարվում են Մ-7‚ Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Շիրակ գյուղական համայնքից մինչև Լուսաղբյուր ճանապարհահատվածի (մոտ 4 կմ) միջին նորոգման աշխատանքները։

 «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից էլ միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Հայրավանք համայնքից մինչև Երանոս մոտ 25.4 կմ հատվածում։

 Վերոնշյալ ճանապարհահատվածներում կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում:

 Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։