Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հանդիպում 3
A A
Պաշտոնական

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

«Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից, ըստ իս, հարկավոր է շեշտը դնել ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների ղեկավարների մշտական երկխոսության իրականացման, խորհրդարանական մշտական հանձնաժողովների միջև կապերի խորացման, միջխորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության, միջխորհրդարանական միությունների և միջազգային հարթակների շրջանակներում կապերի հաստատման վրա»,-նշել է Մխիթար Հայրապետյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-իրանական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առավել ընդլայնելու հնարավորությունները:

Հանդիպումը կայացել է խորհրդանշական վայրում` Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության շենքում, որը 1873-1920թթ. եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը: