A
A
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 11 հայ. «Արևելք»
Աջակցիր «Ա1+»-ինԲեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 11 հայ, 250 հոգի էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանք եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին: Այս մասին տեղեկացնում է «Արեւելքը», օգտվելով լիբանանյան աղբյուրներից։
Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.
Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Մյուս զոհերի անունները դեռեւս հայտնի չեն: Կան նաեւ անհետ կորած հայեր, որոնցից թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն: