Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbs_b_c_4a9ca4a8b95ae3f90560be10a18ec4f8
A A
Քաղաքականություն

Թուրք ծայրահեղական կուսակցապետը սպառնացել է Հայաստանին

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է  հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։

Դեսթիջին ողջունել է թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները և միաժամանակ սպառնացել Հայաստանին։

Նա, մասնավորապես, ասել է. «եթե Հայաստանը շարունակի ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ապա առաջիկա տարիներին տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»։ 

Ծայրահեղական գործիչը կրկնելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյանների նմանօրինակ հայտարարությունները ավելացրել է, որ «եթե Հայաստանը տարածաշրջանում ցանկանում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ապրել, ապա թող նախապես իմանա, որ բարեկամությունից բացի այլ ելք չունի»։

Ermenihaber.am