Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Պաշտոնական

Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է․ Էդ․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման որոշմանը։ Ֆբ-ի իր էջում մարուքյանը գրել է․

Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է...

Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ:

Անհրաժեշտ սահմանափակումները հնարավոր է պահպանել նաև այլ իրավական ակտի՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի կիրառման շրջանակներում:

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը մեծ հարված է հասցնում մեր երկրի բոլոր ոլորտներին, կրկին անգամ հիմք հանդիսանում այլ երկրների կողմից մեր երկրից մուտքի արգելքների պահպանմանը։

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը որևէ այլընտրանք իրագործելու ունակություն չունեցող կառավարության խայտառակ որոշում է: