Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capսդսդսtuդսդսդսre
A A
Հասարակություն

Ամուլսարում հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների ակցիան ավարտվեց (տեսանյութ)

Բողոքի ակցիան Ամուլսարի հանքի շահագործման դեմ՝ շարունակվում է։ Ցուցարարները  պահանջում են, որ «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակները հետ տարվեն, այն է՝ վերադարձ լինի նախկին ստատուս քվոյին, հետո միայն կանցնեն բանակցություններին:

Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ իրավիճակը կրկին լարված է. ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։

Բերման ենթարկվելու պահին, երբ իրավիճակը լարվեց, քաղաքացիներն իրենց ձեռքերը վեր բարձրացրին՝ որպես խաղաղության նշան։ Ակցիայի մասնակիցները կանգնել են ոստիկանական ավտոմեքնենարի առջեւ եւ թույլ չեն տալիս բերման ենթարկված ցուցարարներին տանել ոստիկանական բաժիններ։

Նշենք, որ ցուցարարները փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը նրանց 15 րոպե ժամանակ էր տվել՝ ավտոճանապարհը բացելու համար։ Նշենք, որ ոստիկաններն այս պահին ոստիկանական պատ են կազմել։ 

Սակայն մասնակիցները շարունակեցին փակ պահել ճանապարհը, ինչի հետևանքով լարվածություն առաջացավ ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև: 

Արդյունքում ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին։ 

ԱԺ «Լուսավոր Հայասատան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով մարզային ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին, հետաքրքրվեց՝ վերջինս տեղյա՞կ է, որ ոստիկանական ավտոմեքենայով անցել են քաղաքացիներից մեկի ոտքի վրայով: Ազիզյանն արձագանքեց, թե տեղյակ չէ, բայց եթե անգամ եղել է նման դեպք, պետք է դրա վերաբերյալ համապատասխան հաղորդում ներկայացնել:

«Երևի անզգուշությամբ է եղել, որովհետև դիտավորությամբ չէր կարող նման բան լինել: Հրմշտոցի մեջ ամեն ինչ կարող է լինել»,-ասաց Ազիզյանը:

Հանքի շահագործման դեմ պայքարողները նստացույցի նստեցին։

Կեսգիշերին  բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին և վերադարձան պահակակետ, հանքի շահագործման դեմ ակցիան այսօր ավարտվեց, կվերսկսվի վաղը:

 

Ամուլսարում երկրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ հանքի շահագործման: Նախօրեին Ամուլսարի 2-րդ պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղաշարժել ու տարածքից դուրս էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչից հետո էլ վերսկսվել են բողոքի ակցիաները: