Բացել լրահոսը Փակել լրահոսը
84969624_1643225045853063_891446683060142080_o
A A
Պաշտոնական

Շենգավիթի թաղապետն առաջարկում է սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել ինքնակամ զավթած տարածքները

Շենգավիթ վ/շ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը առաջարկում է թաղամասի բնակիչներին՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել ինքնակամ զավթած տարածքները, ցանկապատերն ու ավտոտնակները: Փոխարենը համայնքը առաջնահերթ կբարեկարգի բակը:

Այդ մասին ֆեյբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
 
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էլ գրել է.
 
«Հարգելի՛ շենգավիթցիներ.

բակի բարեկարգման 2021թ.-ի ծրագրում կարող է ընդգրկվել ձեր բակը, եթե՝

Շենքի սեփականատերերի նախաձեռնությամբ և միջոցներով կապամոնտաժվեն՝

 Ցանկապատված տարածքները.
 Ավտոտնակները.
 Այլ ինքնակամ զավթված տարածքները.
Դիմել՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄՀԱԿ բաժին, Գ.Նժդեհի 26, հ. 202 սեն. հեռ.՝ 011518770, մինչև ս/թ սեպտեմբերի 1-ը»: