A
A
Բացահայտել են պետական հասարակական ունեցվածքի գողությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռի Բերդ համայնքի Աշոտ Երկաթի փողոցի ճամփեզրից գողացել են 12 եղևնի՝ համայնքին պատճառելով մոտ 400.000 դրամի վնաս:
Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ նույն օրը, իրենց «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին Հագվի գյուղի 20 և 21 տարեկան երկու բնակիչ:
Պարզվել է` նրանք եղևնիները արմատախիլ են արել և իրենց «Մերսեդեսով» տեղափոխել Ստեփանավան:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: