Բացել լրահոսը Փակել լրահոսը
117154550_3096882520360857_2956017341747360497_o
A A
Պաշտոնական

Սուրբ Գր. Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին

Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութին» հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։ Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Գետնանցման տարածքի զգալի մասը պատկանում էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։ Ավելորդությունների ապամոնտաժման, անցումի մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ։