Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

«Հակոբ Թերզյանին եմ հղել մեր խորին ցավակցությունը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Լիբանան պատգամավորական բարեկամական խմբի անդամների և անձամբ իմ անունից Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի Լիբանան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար պարոն Հակոբ Թերզյանին եմ հղել մեր խորին ցավակցությունը Բեյրութի նավահանգստում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ և զորակցություն եմ հայտնել մեր հայրենակիցներին և Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Աստված պահապան բոլորիս»: