Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
A A
Պաշտոնական

Արցախը Լիբանանի հետ է. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հետաքրքրվել եմ ստեղծված իրավիճակով, տեղի հայկական համայքնի ունեցած կորուստներով: Վեհափառին խնդրել եմ նաև մեր խորին ցավակցությունները փոխանցել ողբերգության հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին, Լիբանանի բարեկամ ժողովրդին` բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով:

Մեկ անգամ ևս զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել:

Արցախը Լիբանանի հետ է»: