Բացել լրահոսը Փակել լրահոսը
117332194_3337227789649715_1278810847456799908_n (1)
A A
Պաշտոնական

Գագիկ Ծառուկյանը Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր անվերապահ զորակցությունը

Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Այդ մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
 
ԲՀԿ նախագահը Վեհափառի հետ զրույցում իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայ մեր հայրենակիցների մահվան կապակցությամբ: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ է ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար:
ԲՀԿ նախագահը Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր անվերապահ զորակցությունը՝ հավելելով, որ այսօր ևեթ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:
 
Եվս մեկ անգամ հայտնելով իր անվերապահ աջակցությունը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մշտապես պատրաստ է գործի դնել բոլոր ջանքերը Սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքերից մեկին տագնապալի այս շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար: