Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Դանակով հարվածել է համագյուղացուն. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանն ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի 52-ամյա բնակիչը, 2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հանդիպելով իրեն հասակակից համագյուղացուն և վերջինիս քրոջ որդուն՝ 27-ամյա Ստեփանավան քաղաքի բնակչին, վիճաբանել են 52-ամյա բնակչի դստեր կամքին հակառակ ամուսնության նպատակով անհանգստացնելու շուրջ, որի ընթացքում ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է հասակակից համագյուղացուն՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:  

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վարդաբլուր բնակավայրի 52-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    

 

ՀՀքննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին