Բացել լրահոսը Փակել լրահոսը
Coronavirus-04
A A
Պաշտոնական

1 նոր վարակված, 8 ապաքինված. կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 343 փորձանմուշի հետազոտություն: