Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault-5
A A
Պաշտոնական

Մշակովի այգիներում ծառից կախված երիտասարդի դի է հայտնաբերվել

Օգոստոսի 4-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղի մոտակայքում գտնվող մշակովի այգիներում ծառից կախված քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Յուրիկ Գ․-ի (ծնված 1995 թ․) դին ծառից իջեցրել են տեղի ուժերով։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով քաղաքացու դին մոտեցրել են մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող շտապօգնության ավտոմքենային։