Բացել լրահոսը Փակել լրահոսը
corona-mah
A A
Պաշտոնական

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահվան 2 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։