Բացել լրահոսը Փակել լրահոսը
117116879_1402650999944494_9027298316701164207_n
A A
Պաշտոնական

Ամուլսարում հավաքն այսօր կշարունակվի

Հայկական բնապահպանական ճակատը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Երեկ գիշեր Ամուլսարում հավաքը դադարեցվեց և կշարունակվի այսօր: Հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը: Ոստիկանությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի:
Հանրության հիմնական պահանջն է՝
1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։
Կարճաժամկետ պահանջն է՝
2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել:
‼️ Այսօր մոբիլիզացիան շարունակվում է: Կոչ ենք անում մարդկանց միանալ պայքարին հնարավոր բոլոր ձևերով
- գնալով Ամուլսար
- Երևանում կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության դիմաց պիկետներ անելով
- ֆեյսբուքում հանրային պաշտոնյաներին պատասխանատվության կանչելով
- ոստիկանության ապօրինությունների ու բռնությունների համար պատասխանատվության ենթարկվելուն հետամուտ լինելով
- տեղեկատվություն տարածելով
- հնարավոր այլ ձևերով ինքնակազմակերպվելով»: