Բացել լրահոսը Փակել լրահոսը
116748298_705842430260660_6421157625304722804_n
A A
Պաշտոնական

Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել. լուսանկար

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:

Այդ մասին հայտնում է Արեւելք պարբերականը:

Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն: 

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:   

«Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»-գրել են նրա ընկերները, դասախոսները և գործընկերները: 

На изображении может находиться: 1 человек, шляпа и цветок