Բացել լրահոսը Փակել լրահոսը
116735016_10159166206619271_8737783816458258940_o
A A
Քաղաքականություն

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութում պայթյունի հետևանքով 50 զոհի մասին

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 50 զոհի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

 

Լիբանանյան Կարմիր խաչի ղեկավարն, իր հերթին, հայտնել է, որ ներկա պահին պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 3000-ի, սակայն այդ թիվը դեռ վերջնական չէ:

Ըստ մասնագետների, պայթյունի ուժը համարժեք է եղել  4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժի:

Հիշեցնենք, որ մահացել է նաև լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը, որը ծանր վիրավորվել էր պայթյունի հետևանքով և վիրավորվել է բեյրութահայ լրագրող Համո Մոսկոֆյանը։