A
A
Մեր աջակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին. Փաշինյանի ցավակցական գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Փաշինյանը նշել է, որ ցնցված է Լիբանանից ստացված լուրից։
«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։
Shocked by the news of #BeirutBlast. My deepest condolences to the victims and speedy recovery to those injured. We extend out solidarity and support to the brotherly people of #Lebanon.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) August 4, 2020