Բացել լրահոսը Փակել լրահոսը
117170200_10159166206644271_3926021131868172860_o
A A
Պաշտոնական

Նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել Բեյրութում տեղի ունեցած պայթյունից

Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։

Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: