Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ուժեղ պայթյուն Բեյրութում․ կան զոհեր եւ վիրավորներ (տեսանյութ)

Հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ուժգին պայթյունն անգամ վնասել է  նավահանգստից կիլոմետրերով հեռու շինությունները։

Նախնական տեղեկություններով՝ կան հարյուրավոր վիրավորներ  եւ տասնյակ զոհեր։  Պայթյունը  վնաս է հասցրել նաեւ հայկական հաստատություններին։

Մեծ վնասներ է կրել  նավահանգստից  ոչ հեռու տեղակայված ՀՅԴ Շաղզոյան կենտրոնը, որտեղ տեղակայված են կուսակցական գրասենյակները, Ազդակ օրաթերթը, Վանա ձայն ռադիոկայանը:  Պայթյունի վերաբերյալ կան մի քանի վարկածներ, որոնցից մեկն էլ հրդեհն է պահեստներից մեկում։