Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան2
A A
Պաշտոնական

Վարչապետի որոշմամբ՝ նոր նշանակում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Կարեն Ավանեսյանը նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1. Կարեն Բահատուրի Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28-23.1-Ղ2-2)։
2. Կարեն Բահատուրի Ավանեսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ: