Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Հայրապետյան
A A
Քաղաքականություն

Ռուբեն Հայրապետյանը 2003թ.-ից ՌԴ քաղաքացի է. Azatutyun.am

Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի, գրում է Azatutyun.am-ը:

Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառը ստանալու համար դիմել էր Ռուսաստանի իրավապահներին։

«ՌԴ գլխավոր դատախազությունց դեռևս չեն ստացվել նրա նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները, և այս պահին դեռևս չենք կարող ասել՝ արդյո՞ք Ռ. Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսանալը հիմք է հանդիսացել հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար», - հայտնում են դատախազությունից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում