Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արթուր Մեսչյանը հրաժարականի դիմում է գրե՞լ. Հայկ Մարությանի պարզաբանումը (տեսանյութ)

Երեւանի  գլխավոր ճարտարապետ  Արթուր Մեսչյանը հրաժարական կտա՞։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ Արթուր Մեսչյանը ազատվում է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն․

«Պարոն Մեսչյանը իր պաշտոնավարման առաջին իսկ ասուլիսներից մեկում ասել է, որ պաշտոնավարելու է մոտավոր երկու տարի ժամկետով, այդ ժամկետը մոտենում է ավարտին, ինքը մնում է իր խոստմանը համաձայն։ Բնական է, որ նա պիտի հեռանա իր խոստմանը համաձայն»։

Ճարտարապետը դեռ պաշտոնավարում է։  Հիշեցնենք, որ  2018 թվականի հոկտեմբերին  է  Արթուր Մեսչյանը նշանակվել  Երևանի գլխավոր ճարտարապետ: