Բացել լրահոսը Փակել լրահոսը
117213345_900421960468621_2920155144510706668_o
A A
Պաշտոնական

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմն էտալոնային աշխատանք է կատարել. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երեկ երեկոյան հանդիպում ունեցա Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի հետ՝ շնորհակալություն հայտնելու երկամյա արդյունավետ համատեղ աշխատանքի համար

Այսօր, վաղը և տեսանելի ապագայում Կոտայքի հեռավոր համայնքներում բացվող մանկապարտեզները, վերակառուցվող դպրոցները, նորոգվող ճանապարհներն ու ջրագծերը, հյուրատները, որոնց կառուցումը համայքների համաչափ զարգացման միտումով ուղղորդել ենք դեպի լեռնային բնակավայրեր, մեր պատվաբեր ու արդյունավետ աշխատանքի պտուղներն են։

Պատվով եմ արձանագրում, որ հետհեղափոխական իրականության մեջ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմն օրինակելի է ու բացառիկ էտալոնային աշխատանք է կատարել։

Հարյուրավոր զանգերը, նամակներն ու արձագանքները լավագույն գնահատականն են մեր նախանշած ծրագրերի հաջող իրականացման։
Մարզպետարանի աշխատակազմին ևս մեկ անգամ հորդորեցի շարունակել նույն նվիրվածությամբ ջանք թափել ավելի լավ Կոտայք ունենալու տեսլականի իրագործման համար։

Իմ պատրաստակամությունը հայտնեցի ցանկացած հարցում օժանդակել և՛ աշխատակազմի ներկայացուցիչներին, և՛ նոր մարզպետին՝ Կոտայքում իրավահավասարության ու օրենքի գերակայության, հողերի աճուրդների կանոնակարգման, քաղաքաշինական գործընթացների վերահսկողության ու տարբեր ոլորտներում բարեփոխումների արդեն հաստատված շեմը պահելու գործում։

Կրկին շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքային ուղու համար, հույս հայտնեցի, որ Կոտայքի մարզպետարանը հետայսու ևս առանձնահատուկ դեր կունենա տարածքային կառավարման հարթության մեջ և միայն ձեռբերումներ կունենա»։