Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Պաշտոնական

Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների քրգործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ կստեղծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու, դրա աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասվում է որոշման մեջ։

 

Աշխատանքային խումբը կուսումնասիրի զինծառայողներ Տիգրան Սուրենի Օհանջանյանի, Լևոն Արսենի Թորոսյանի, Վալերիկ Ազատի Մուրադյանի, Արթուր Սումբատի Ղազարյանի, Արման Հովսեփի Մուրադյանի, Արսեն Արթուրի Մխիթարյանի, Անդրանի Արմենի Մկրտչյանի և Էմիր Գագիկի Մաթևոսյանի մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

Հանձնաժողովի կազմում կլինեն ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Զարուհի Մեջլումյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Լալա Բեգոյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Պետիկ Մկրտչյանը: