Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՄ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Եվրախորհրդարանական դաշինքը կոչ է արել ԵՄ-ին թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Եվրախորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը (ԵՄ պառլամենտի քաղաքական խմբավորումներից մեկն է) հայտարարություն է ընդունել:

«Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը, կոչ ենք անում ԵՄ-ին թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող բռնաճնշումների համար»:

Հ.Գ. Ողջունում ենք այս հստակ հայտարարությունը, քանի որ չափազանց կարևոր է միջազգային հանրության միահամուռ պայքարը Ադրբեջանի ագրեսոր և բռնապետական ղեկավարության դեմ»: