Բացել լրահոսը Փակել լրահոսը
116880459_2674027946181798_1622414673484236947_o
A A
Պաշտոնական

Հաշվարկվել է 58․885․757 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունիսի 22-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 135 դեպք, որից 62 դեպքով հաշվարկվել է 58․885․757 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 78 դեպքով նշանակվել է 7․010․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 86 դեպք, որից 56-ով հաշվարկվել է 54807090 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 33-ով նշանակվել 4010000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 5 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 75000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 140000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

         Արձանագրված 6 դեպքով նշանակվել է 600000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

              Իրականացվել է 3 ստուգում, որից 3-ով հաշվարկվել է 4003667 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 300000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

      

    

Ընդերքի պահպանության ոլորտ

 

         Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 100000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:                                                                            

       

 

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 34 դեպքով նշանակվել է 1.860.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

 

     ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (191500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

 

     Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5119971 ՀՀ դրամ: