Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captկհհվյհure
A A
Հասարակություն

Դեբեդի ջրերին են խառնվում լքված հանքերի և պոչամբարների թափոնները. բնապահպանն ահազանգում է (տեսանյութ)

Դեբեդ գետի աղտոտիչներից մեկը Ալավերդի քաղաքում`Սանահինի կամուրջի մոտ, Մադան գյուղից իջնող Դեբեդ գետի վտակը, որը դեղնավուն գույն ունի, Դեբեդի ջրերին են խառնվում հին, լքված հանքերի և պոչամբարների թափոնները:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բնապահպան Օլեգ Դուլգարյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Երբ որ համայնքապետին կամ ավագանիներին  առաջարկում ենք բնապահպանական գումարներն ուղղել թափոնների կառավարմանը, դա այդքան էլ ոգեւորությամբ չի ընդունվում եւ գումարներն այդ ուղղությամբ չեն ծախսվում: Դա Դեբեդ գետի աղտոտիչներից մեկն է, հիմնական աղտոտիչը բաժին է ընկնում Ախթալա վտակը: Յուրաքանչյուր անձրեւից հետո այստեղ այսպես ակտիվանում է եւ դեղին ջրերը խառնվում են Դեբեդի ջրերին»,- ասում է նա` հավելեով, որ այդ ջրերով մոտ 20 գյուղեր են ոռոգում ստանում:

Բնապահպանը նաեւ  խնդիրը լուծելու համար առաջարկում է, որ համայնքներն ու Կառավարությունը կազմեն հստակ ծրագրեր, մշակեն ռազմավարություն, փնտրեն միջոցներ խնդրի լուծմանն ուղղելու համար: