A
A
Ռուսաստան ժամանողները պետք է նախապես թեստավորված լինեն
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվանից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում որոշում, համաձայն որի բոլոր երկիր ժամանողները պետք է ունենան բժշկական փաստաթուղթ։
Բոլոր օտարերկրյա քաղաքացիները, երբ ժամանում են Ռուսաստան ինքնաթիռով, պետք է ունենան բժշկական փաստաթուղթ (ռուսերեն կամ անգլերեն), որը հաստատում է բացասական թեստավորման արդյունք։ ( ՊՇՌ տեստ-COVID-19- ի նյութի լաբորատոր ուսումնասիրություն)
Որոշումը վերաբերում է նաեւ տրանզիտային ուղեւորներին։
Թեստավորումը պետք է կատարված լինի Ռուսաստանի Դաշնության տարածք ժամանելուց ոչ ուշ, քան երեք օր առաջ: