Բացել լրահոսը Փակել լրահոսը
116801310_2415117215456172_6282582591660444999_n
A A
Պաշտոնական

Վթարի արդյունքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։