Հակոբ Արշակյանն ուղերձ է հղել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղերձը.
Շնորհավորում եմ «Հատուկ Կապ»֊ի աշխատակիցներին կառույցի գործունեության 81֊րդ տարեդարձի կապակցությամբ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկերության ամբողջ անձնակազմին կատարվող պատասխանատու աշխատանքի համար:
Ընկերությունն իրականացնում է պետական նշանակության խնդիրներ՝ կապված գաղտնի և հույժ գաղտնի թղթակցության ու բեռների տեղափոխման հետ:
Վերջին տարիներին ընկերության աշխատակիցների նվիրված աշխատանքի արդյունքներն առավել քան շոշափելի են դարձել, ինչի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընկերության ողջ անձնակազմին և տնօրեն Միքայել Ղասաբօղլյանին։
Վստահ եմ, որ նոր տրանսպորտային միջոցներով համալրումը, կավելացնի ընկերության ներուժը և կնպաստի աշխատանքներն առավել արդյունավետ կազմապերպելուն:
Լուսանկարներում արտացոլված են նախկին և ներկա կառավարման մոտեցումները: