Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Մագնուս Կառլսեն հաղթեց Legends of Chess մրցաշարի խմբային փուլում

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հաղթանակով ավարտվեց առցանց անցկացվող Legends of Chess խոշոր մրցաշարի խմբային փուլը:

Նորվեգացի գրոսմայստերը 25 միավոր վաստակեց 9 պարտիայում և վստահ գրավեց առաջին տեղը: Նրան հաջորդող ռուս շախմատիստ Յան Նեպոմնյաշչին ետ մնաց 5 միավորով: Երրորդ տեղը զբաղեցրեց նիդերլանդցի Անիշ Գիրին, 4-րդը՝ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը:

Սույն չորս շախմատիստները փլեյ-օֆֆում կխաղարկեն գլխավոր մրցանակը: Մագնուս Կառլսենը կիսաեզրափակիչում կմրցի Պյոտր Սվիդլերի, իսկ Յան Նեպոմնյաշչին՝ Անիշ Գիրիի հետ:

Մրցաշարին մասնակցեցին նաև ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, աշխարհի գավաթակիր, չինացի Դին Լիժենը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, հունգարացի Պետեր Լեկոն: Նրանք նույն հերթականությամբ զբաղեցրին 5-10-րդ տեղերը՝ վաստակելով 4000-ից մինչև 10 հազար դոլար:

Հավելենք, որ գլխավոր մրցանակակիրը կստանա 45 հազար դոլար, իսկ եզրափակիչում պարտվող շախմատիստը կպարգևատրվի 30 հազար դոլարով: