Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Աբովյան
A A
Պաշտոնական

Կարդացի Բագրատյան Սերգեյի «բացատրական» նամակը և ուղղակի ապշեցի. Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Սերգեյ Բագրատյանի գրառմանը:

«Կարդացի Բագրատյան Սերգեյի "բացատրական" նամակը և ուղղակի ապշեցի։
Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի "անհամաձայնություններ ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ", ձեզ հետ ի՞նչ է կատարվում...

Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին և ես գեթ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ։

Այո՛ ես համարում եմ,որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր էր վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։
Եվ վերջում եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից "գետինը պետք է մտներ", այլ ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ»։

Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: