Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը՝ Շվեդիայի գավաթակիր (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրն իր թիմի՝ «Գյոթեբորգի» կազմում, դարձել է Շվեդիայի գավաթակիր:

Եզրափակիչ խաղը կայացել է Գյոթեբորգի «Ուլևի» մարզադաշտում: «Գյոթեբորգի» մրցակից «Մալմյոն» առաջինն է բացել հաշիվը, սակայն խաղավարտից չորս րոպե առաջ տանտերերը հավասարեցրել են այն, իսկ լրացուցիչ ժամանակի չորրորդ րոպեին արդեն խփել են հաղթական գոլը՝ 2:1:

«Գյոթեբորգի» 250 երկրպագուներ մարզադաշտի մուտքի մոտ դիմավորել են Շվեդիայի նորընծա գավաթակիրներին, այդ թվում մեր հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրին, որը մասնակցել է հանդիպման վերջին 15 րոպեներին, քանի որ փոխարինման է մտել լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի սկզբին: 

«Գյոթեբորգը» հանդես կգա Եվրոպայի լիգայի առաջիկա մրցաշարում: Շվեդական ակումբը պայքարը կսկսի որակավորման 2-րդ փուլից: