Բացել լրահոսը Փակել լրահոսը
dali
A A
Մշակույթ

«Դալին և Պիկասոն» դեռևս Հայաստանում են

«Դալի և Պիկասո»-ն Հայաստան ժամանումից ի վեր՝ հինգ ամիս է՝ չեն կարողանում հանդիպել հայ այցելուների հետ։

Ազգային պատկերասրահում շուրջ 260 ստեղծագործություններ (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն) ներկայացնող ցուցահանդեսը բաց է եղել ընդամենը վեց օր, ապա անժամանակ դադարեցվել՝ կորոնավիրուսի եւ արտակարգ դրությամբ պայմանավորված։ Դրանք մեկենաս և կոլեկցիոներ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են։

Եթե չլիներ այս իրավիճակը, «Դալի և Պիկասո»-ն Հայաստանում պետք է մնային մարտի 7-ից ապրիլի 26-ը։

Ինչպես մշակութային այլ հաստատություններ, Ազգային պատկերասրահը ևս անցել է  «օնլայն» ռեժիմի, սակայն ցուցահանդեսն այդ ծրագրում ներառված չէ։

«Բոլոր ստեղծագործությունները մեզ մոտ են, ոչ մի տեղ չեն գնացել։ Ցուցահանդես անպայման կլինի, ցավոք պատկերասրահի վերաբացումը մեզնից կախված չէ։ Հիմա բոլոր միջոցառումներն իրականացվում են առցանց ռեժիմով,-նշում է Ազգային պատկերասրահի ընդհանուր հարցերով փոխտնօրեն  Աննա Եղիազարյանը,-ցուցահանդեսի կոնկրետ ժամկետներ, իհարկե,  նշել հնարավոր չէ»։

Ովքեր առցանց ամրագրել, բայց չէին հասցրել գնալ ցուցահանդես, կարող են հանգիստ լինել՝ ամրագրված բոլոր տոմսերը կմնան ուժի մեջ։

Թեպետ ոչ հստակ ժամկետներին, հետաձգված և սպասվող բոլոր միջոցառումները կիրականացվեն, դրանցից հատկանշականը թերևս կլինի պատկերասրահի 100 ամյակին նվիրված միջոցառումների շարքը։