Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van 30.07
A A
Սպորտ

Չարենցավանի «Վանը» կմասնակցի Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստը

Ինչպես նշում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Գործկոմը քվեարկել է վետերան և գործող ֆուտբոլիստների աջակցության ժամանակավոր կոմիտեի ստեղծման օգտին: Այնուհետև ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է Հայաստանի Պրոֆեսիոնալ մրցումների (2020-21 մրցաշրջան) կազմակերպման և ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգերը (2020թ խմբագրություն):

Օրակարգի վերջում քննարկվել է Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021թթ առաջնության մասնակիցների հաստատման հարցը: Հաշվի առնելով այն, որ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ընդունված որոշումները, իսկ Հայաստանի 2019/2020թթ Առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» ՖԱ-ն, որոշվեց թույլատրել «Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Բարձրագույն խմբի 2020/2021թթ մրցաշրջանի առաջնությանը:

Ի դեպ, ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն քննարկել է «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո», «Մասիս» ֆուտբոլային ակումբների, նրանց հետ կապված մի շարք անձանց, «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստներ Լոկվա Անտոնիա Ջեորջես Տեսերայի և Պապե Դեմբա Դիյեի, ինչպես նաև «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստ, «Երևան» ՖԱ և «Մասիս» ՖԱ ոչ պաշտոնապես նախկին սեփականատեր Կիրիլս Գրիգորովսի բողոքարկումները՝ կապված ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի հուլիսի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացված որոշումների վերաբերյալ: Բողոքարկման կոմիտեն մերժել է բոլորի բողոքները և ուժի մեջ թողել Կարգապահական և էթիկայի կոմիտեի կայացրած որոշումները:

Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները սկսվելու են օգոստոսի 14-ին: