Բացել լրահոսը Փակել լրահոսը
Avtovtar-scaled
A A
Պաշտոնական

Վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 30-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ կա զոհ և տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ, ծնված 1960 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենասյանը վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Անժելա Մ-ն (ծնված 1987 թ), Լիա (ծնված 2013 թ) և Լամարա (ծնված 2011 թ) Ո-երն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները Անժելա Մ-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ երեխաները, նախնական տեղեկատվության համաձայն, չեն տուժել՝ անցնում են համապատասխան բուժզննում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։