Բացել լրահոսը Փակել լրահոսը
_113748341_tass_40770356
A A
Քաղաքականություն

Լուկաշենկոն ռուսական կողմից բացատրություն է ակնկալում. Պուտինը կկրկնի՞ նախկին ասածը «Վագներ» -ի մասին

Բելառուսում քրեական գործ է հարուցվել մի քանի տասնյակ ռուսաստանցիների նկատմամբ, ովքեր կասկածվում են երկրում ահաբեկչություն կազմակերպելու փորձի մեջ: Նրանք «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամներ են,որոնք ձերբակալվել էին 

Նշվում է, որ ձերբակալվածներն արդեն սկսել են ցուցմունք տալ: 

Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղի ունեցածն անվանել է արտակարգ դեպք եւ պահանջել Ազգային անվտանգությունից ռուսական կողմից բացատրություն ստանալ, հայտնում է BBC-ն:

Ի դեպ, 2018թ-ին անդրադառնալով «Վագների խմբին»՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ  եթե նրանք  Ռուսաստանում օրենք խախտեն, կտա գնահատական գլխավոր դատախազությունը։ 

Ինչ վերաբերում է երկրի սահմաններից դուրս գործունեությանը, ապա. «Կրկնում եմ, նրանք չեն խախտում ՌԴ օրենքը, ունեն իրավունք աշխատելու եւ  ընդլայնել իրենց բիզնես հետաքրքրությունները մոլորակի ցանկացած կետում»,-ասել էր նա։