A
A
Ռոմանոս Պետրոսյանն այլեւս Կոտայքի մարզպետը չէ. նա նոր պաշտոն ունի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից: Նա կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար:
Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ Էրիկ Գրիգորյանին աշխատանքից ազատելուց հետո ժամանակավորապես պաշտոնավարում էր Վահե Ջիլավյանը։