Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատը» ֆուտբոլիստ է ձեռք բերել Սերբիայից

Երևանի «Արարատը» ևս երկու ֆուտբոլիստ է ձեռք բերել: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը, 22-ամյա պաշտպան Ժիրայր Մարգարյանը թիմ է տեղափոխվել Գյումրու «Շիրակից»:

Կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը սերբական «Մաչվայից» է: Նա Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես գալու փորձ ունի: Սերբ ֆուտբոլիստը նախկինում պաշտպանել է «Շիրակի» և «Բանանցի» (այժմ «Ուրարտու») գույները: