
A
A
Սահմանապահ շեների զարգացումը՝ Հայաստանի անվտանգության երաշխիք
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
«Սահմանապահ շեների զարգացումը Հայաստանի անվտանգության երաշխիք:
Այսօր գործընկերներիս հետ քննարկել ենք Տավուշի մարզի սահմանային բնակավայրերի վերաբերյալ խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
Շարունակելով կառավարության հանձնառած պարտավորությունները, փորձել ենք առաջ քաշել նոր ուղղություններ և ծրագրեր, մասնավորապես՝
🔹 Գյուղատնտնեսության
🔹 Սոցիալական
🔹 Ենթակառուցվածքների
🔹 Կրթական ոլորտներում
Այս թեմայով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և շուտով կունենանք շոշափելի արդյունքներ: Հավաստիացնում եմ, որ սահմանն ու սահմանամերձ գոտին գտնվում են մեր առաջնային ուշադրության կենտրոնում»: