Բացել լրահոսը Փակել լրահոսը
27805
A A
Պաշտոնական

Շտապօգնության ավտոմեքենա է շրջվել․ լրացված (տեսանյութ)

Հուլիսի 29-ին, ժամը 14։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Ford Fusion» մակնիշի (վարորդ՝ Արթուր Վ․, ծնված 1989 թ.) և «Haise» մակնիշի շտապօգնության (վարորդ՝ Գեղամ Ս․, ծնված 1974 թ․) ավտոմեքենաները․ վերջինս կողաշրջվել է:

Փրկարարները «Haise» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, բժիշկ Հարություն Ղ․-ին (ծնված 1995 թ.) և բուժքույր Արմենուհի Գ․-ին (ծնված 1958 թ.) և մոտեցրել շտապօգնության այլ բրիգադի մեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի»  թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։